5191 դիտում
20:05 04-08-2017
Տրասնպորտի նախարարը շնորհավորել է երկաթուղայիններին մասնագիտական տոնի առթիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամեն տարվա օգոստոս ամսվա առաջին շաբաթը նշվում է երկաթուղայինների օրը: Հայ երկաթուղայինների համար, սակայն, այդ օրը կրկնակի տոնական էր, քանի որ այս տարին հոբելյանական է միաժամանակ մի քանի կարևոր իրադարձությունների համար: Լրանում է ռազմավարական նշանակություն ունեցող Ջաջուռի երկաթուղային թունելի հորատման 120-ամյակը, Ալեքսանդրապոլ-Էրիվան առաջին շոգեքարշի ժամանման 115-ամյակը և երկաթուղու ամբողջական էլեկտրաֆիկացման 50-ամյակը:
Այդ առթիվ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Երևանի «Սասունցի Դավիթ» կայարան, պատվոգրերով պարգևատրել ՀԿԵ-ի այն աշխատակիցներին, ովքեր զգալի ավանդ են ներդրել տրանսպորտային համակարգի կայացման գործում:
Նախարար Վահան Մարտիրոսյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է նրանց մասնագիտական տոնի առթիվ` մաղթելով մեծագույն հաջողություններ:
«Երկաթուղին շատ կարևոր նշանակություն ունի երկրի տնտեսական առաջընթացի և անվտանգության տեսանկյունից: Վստահ եմ, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետագա քայլերը ևս ուղղված կլինեն փոխադրումների որակի բարձրացմանն ու ՀՀ տնտեսության կայուն զարգացմանը»,- նշեց Վահան Մարտիրոսյանը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոն ևս շնորհավորեց երկաթուղու աշխատակիցներին ու բարեխղճորեն կատարած աշխատանքի համար հուշամեդալներ հանձնեց նրանց:
«Այս տարի Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ կատարվելու է 5.4 միլիոն դոլարի ներդրում: Նոր նախագծեր ենք պլանավորում առավել հարմարավետ ուղևորափոխադրում կազմակերպելու համար, ծրագրեր ենք իրագործում երկաթուղով բեռնափոխադրումներն ակտիվացնելու ուղղությամբ»:
Երկաթուղայիններին շնորհակալագրեր հանձնվեցին նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում...
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
868 դիտում
18:36 21-01-2025
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Արարատի մարզ
565 դիտում
18:24 21-01-2025
Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
835 դիտում
18:12 21-01-2025
Քննարկվել է առողջապահության համակարգի 2023-2026 թթ. զարգացման ռազմավարության կատարման ընթացքը