211652_close_icon

Շամիրամում տեղի ունեցած հանցագործությունը պարտակելու համար մեղադրանք է առաջադրվել Թելման Քալաշյանի 67-ամյա հորեղբոր նկատմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count59106 դիտում article-date 20:27 04-08-2017
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ Շամիրամ գյուղում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար։ Ինչպես հայտնում են ՔԿ-ից, քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունից հետո ենթադրյալ հանցագործություն կատարած անձին փախցրել է վերջինիս հորեղբայրը։ Այսպես՝ 2017թ. օգոստոսի 1-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ ըստ նախնական քննության տվյալների` 1967թ. ծնված Թելման Քալաշյանը, մուտք է գործել Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահ, որտեղ այդ պահին տեղի է ունեցել եզդիների՝ «Խեր» ազգային ծիսակատարությունը, հայհոյել, ապա՝ իր մոտ գտնվող հրազենով կրակոցներ արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից 4 –ը մահացել են, 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Դեպքից անմիջապես հետո Թ.Քալաշյանը դիմել է փախուստի, ինչը փորձել է կանխել սգո սրահում ներկա գտնվողներից մեկը՝ իր անձնական օգտագործման ավտոմեքենայով հետապնդելով նրան։ Շամիրամ գյուղի սկզբնամասում հասել և իր ավտոմեքենայով հարվածել է Քալաշյանի վարած ավտոմեքենային, ինչի հետևանքով նշված ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մտել հարակից դաշտ և կանգնել: Քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մոտ գտնվող հրազենով կրակոցներ է արձակել իրեն հետապնդող անձի ուղղությամբ: Սակայն վերջինս խուսանավել է: Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Թ.Քալաշյանին իր ավտոմեքենայով նշված վայրից փախցրել է նրա հորեղբայրը, ով սգո սրահում ներկա է գտնվել նշված արարողությանը և ականատես եղել կատարված հանցագործությանը։ Հորեղբորը՝ 67-ամյա տղամարդուն, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ակտիվացնել օպերատիվ-որոնողական միջոցառումները՝ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար հետախուզման մեջ գտնվող Թելման Քալաշյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]Թելման Քալաշյանի 67- ամյա հորեղբայրն է՝ Քյարամ Քալաշյանը [/b] [img]http://shamshyan.com/ups/images/0911834001501865014617388.jpg[/img] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 202+
202+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր