Ռաքքայում դեռ 2000 ահաբեկիչ է մնում. կոալիցիայի ներկայացուցիչ
Սիրիայի Ռաքքա քաղաքում դեռ շուրջ 2000 ահաբեկիչ է մնում։ Այդ մասին հայտնել է «Իսլամական պետություն» ահբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հարցերով ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրեթթ ՄաքԳերքը։
««ԻՊ»-ը Ռաքքայի յուրաքանչյուր հատվածից կառչում է և պայքարում ողջ մնալու համար»,-ասել է ՄաքԳերքը։
Նրա խոսքով՝ 2014 թվականից մինչ այսօր ԻՊ-ից ազատագրվել է Սիրիայի և Իրաքի տարածքների շուրջ 70 հազար քկմ տարածք։ Իսկ Իրաքում ահաբեկիչները կորցրել են զավթված տարածքների 78 տոկոսը, Սիրիայում՝ 58 տոկոսը։ Միայն վերջին 6 ամսիների ընթացքում ահաբեկիչներից հետ է խլվել զավթված տարածքներից շուրջ 20 հազար քկմ։
Ներկա պահին Ռաքքայի տարածքի միայն 45 տոկոսն է ազատագրված։