211652_close_icon
views-count6520 դիտում article-date 10:50 06-08-2017

Ճապոնիայում մոլեգնող «Նորու» թայֆունի հետևանքով կա 2 զոհ. 300 հազար բնակիչ տարհանվել է

Ճապոնիայում արդեն մի քանի օր մոլեգնող «Նորու» թայֆունի հետևանքով կա 2 զոհ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ Կագոսիմայի պրեֆեկտուրայում տարհանվել է ավելի քան 300 հազար բնակիչ: Օդերևութաբանների տեղեկությունների համաձայն՝ նման թայֆուն լինում է 50 տարի մեկ: Նշվում է, որ որոշ շրջաններում քամու արագությունը հասել է 30 մետրի վայրկյանում, իսկ օդանավակայններում հետաձգվել է մոտ 260 չվերթ:

Նմանատիպ նյութեր