211652_close_icon
views-count4882 դիտում article-date 23:48 06-08-2017

Մակեդոնիայում անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Մակեդոնիայի կառավարությունն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել հանրապետության երկու քաղաքներում՝ կապված շարունակվող անտառային հրդեհների հետ։ Այս մասին հայտնում է ներքին գործերի նախարար Օլիվեր Սպասովսկին։ Խոսքը Բրոդ և Չաշկա քաղաքների մասին է։ Արտակարգ դրության ռեժիմը կգործի 30 օր։ Որոշումն ընդունվել է մարմիների գործողությունների համակարգման նպատակով՝ հրդեհների դեմ ավելի արդունավետ պայքարի համար և ի պատասխան ստեղծվելիք իրավիճակի, քանի որ առաջիկայում կբախվեն բարձր ջերմաստիճանների, որոնք կնպաստեն կրակի տարածմանը։ Բռնկման օջախները պահպանվում են երկրի հյուսիսի մի քանի վայրերում, այդ թվում Մատկա ազգային պարկի շրջանում։ Բնական հրդեհները Մակեդոնիայի տարածքում շարունակվում են 2 շաբաթ և ավելի ու ավելի սպառնալից մասշտաբների հասնում, քանի որ Արևմտյան Բալկանների շրջանում ջերմաստիճանը հասնում է 40 աստիճանի։

Նմանատիպ նյութեր