Նավթի համաշխարհային գները նվազում են
Առևտրի միջազգային էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է արձանագրվել. այդ են վկայում առևտրի տվյալները։
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Brent նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում նվազել է 0.36 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 52.23 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.32 տոկոսով և հասել 1 բարելի դիմաց 49.42 ԱՄՆ դոլարի։