«Ասելիք չունեմ»...Ադրբեջանի փոխվարչապետը հրաժարվել է իր թոռան մասնակցությամբ ողբերգական ավտովթարը մեկնաբանել
Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովն իր թոռան՝ 23-ամյա Նայիլ Ալլահվերդիև Էլման օղլուի մասնակցությամբ Բաքվի կենտրոնում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի առնչությամբ հրաժարվել է որևէ մեկնաբանություն անել։
Օգոստոսի 3-ին Նայիլ Ալլահվերդիևը իր վարած Mercedes Gelandewagen մակնիշի ավտոմեքենայով սարսափելի վթարի հեղինակ է դարձել, ինչի հետևանքով 2 մարդ է զոհվել։
Ի դեպ, նա ազատության մեջ է գտնվում։
Փոխվարչապետ Հասանովն ասել է. «Ես շատ կցանկանայի, որպեսզի լրատվամիջոցների ներկայացուցիչները հասկանային՝ իրավական պետությունում պատասխանատվությունն անհատական բնույթ է կրում։ Այլևս ասելու ոչինչ չունեմ»։