Անդրեյ Մալախովը «Առաջին ալիք»-ից հեռանալու դիմում է գրել. աղբյուր
Ռուս հայտնի հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը «Առաջին ալիք»-ից հեռանալու մասին դիմում է գրել։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
Պաշտոնական հաստատում այդ մասին դեռևս չկա։
Հիշեցնենք, որ Մալախովի՝ հեռուստաընկերությունից հեռանալու մասին լուրերը սկսեցին շրջանառվել անցած շաբաթվանից։ Ամենահնարավոր վարկածներից մեկը նշվում է Մալախովի և նրա վարած թոք-շոուի նոր պրոդյուսերի հետ կոնֆլիկտը։
Ավելի ուշ Elle պարբերականը հայտնեց, որ պատճառը, ամենայն հավանականությամբ, Մալախովի արձակուրդն է։
Ա. Մալախովն աշխատում է «Առաջին ալիք»-ում 1992 թվականից։ Կարիերան սկսել է «Բարի լույս» ծրագրից, ավելի ուշ վարել է «Մեծ լվացք» հաղորդաշարը, սակայն ամենամեծ հաջողությունը նրան բերեց «Թող խոսեն» հաղորդաշարը։