ՌԴ Կրասնոյարսկում ավտովթարից հետո բեռնատարի վարորդը ստիպված է եղել 2 շաբաթ ապրել անտառում՝ մեքենայի սրահում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՌԴ Կրասնոյարսկ տանող ավտոճանապարհին բեռնատարի վարորդը խափանված արգելակների պատճառով վթարի է ենթարկվել և հայտնվել անտառում: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը 2 շաբաթ ստիպված է եղել ապրել բեռնատարի սրահում, քանի որ ոչ ոք չի կարողացել օգնություն ցուցաբերել:
Նա 12 օր ապրել է մեքենայի սրահում, իսկ տեղի բնակիչները կերակրել են վերջինին:
Վարորդը պարզաբանել է, որ չի կարողացել թողնել բեռնատարը, քանի որ այնտեղ թանկ բեռ է եղել, իսկ անձամբ վարորդին թալանել էին հենց առաջին օրը:
Ի վերջո, բեռնատարի վարորդին օգնել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները և հասցրել մեքենան մոտակա սպասարկման կենտրոն: