Մոսկվայի մարզում բեռնատարի հետ բախումից Lada-ն օդ է շպրտվել և հրդեհվել. վարորդը ողջ-ողջ այրվել է մեքենայի սրահում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայի մարզի Վոսկրեսենսկի շրջանում խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել:
Սետովկա գյուղ տանող ավտոճանապարհին Volkswagen մակնիշի ավտոմեքենան բախվել է շրջադարձ կատարող Lada-2104 մակնիշի ավտոմեքենային:
Բախման հետևանքով Lada-ն շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ընթացող բեռնատարին, ինչի հետևանքով Lada-ն բռնկվել է, իսկ վարորդը ողջ-ողջ այրվել մեքենայի սրահում: