211652_close_icon

Մալխաս Ամոյան. Իմ սխալի պատճառով ոսկին չկարողացա վերցնել

views-count6313 դիտում article-date 13:44 08-08-2017
Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդների փոխչեմպիոն, 66 կգ քաշային Մալխաս Ամոյանը Տամպերեից վերադառնալով՝ ՀԱՕԿ լրատվականին ասաց. «Մասնակցությունիցս այնքան էլ գոհ չեմ, որովհետեւ մեկնել էի միայն չեմպիոն դառնալու նպատակով: Իմ սխալի պատճառով չկարողացա ոսկին վերցնել: Շուտ սկսեցի ուրախանալ, հավատալ մոտալուտ հաղթանակին ու սկսեցի պաշտպանվել, ինչն էլ բերեց ցավալի պարտության: Եղածը՝ եղած է, ոչինչ հետ բերել չես կարող: Սա ինձ համար դաս եղավ: Հիմա ավելի նպատակասլաց եմ մարզվելու ու այլեւս այդպիսի սխալներ թույլ չեմ տա: Անելու եմ ամեն բան, որ հաջորդ անգամ ես լինեմ չեմպիոնը»:

Նմանատիպ նյութեր