Նավթի համաշխարհային գները նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները։
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի հոկտեմբերյան մատակարարումների արժեքը նվազել է 0.38 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 51.94 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում WTI տեխասյան նավթի սեպտեմբերյան մատակարարումների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում նվազել է 0.28 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 49.03 ԱՄՆ դոլար։