211652_close_icon
views-count80164 դիտում article-date 10:18 09-08-2017

«Կարմիր կովն իր կաշին չի փոխի, խևին խրատն ինչ անի, սևին՝ սապոնը». Երևանի «գաի պլաշչադկան» հերթական անգամ լցվեց «գոնշչիկների» ավտոմեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի, Երևանի ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանի գլխավորությամբ բազմիցս հորդորել են վարորդներին, որպեսզի չարամտորեն չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում օրինախախտները, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, վարած տրանսպորտային միջոցից, կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ անհրաժեշտության դեպքում էլ տրանսպորտային միջոցները կտեղափոխվեն ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին 3 ամիսների ընթացքում Երևանի ՃՈ աշխատակիցները ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար Երևանի «գաի պլաշչադկա» են տեղափոխել 460-ից ավելի տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդների մի մասը չեն ունեցել վարորդական իրավունքի վկայականներ, դիմապակիները եղել են մգեցված, ավտոմեքենաների վրա տեղադրել են գերձայնային ազդանշաններ, կեղծած համարանիշներով և այլն։ Երեկ՝ օգոստոսի 8-ին, հերթական անգամ ՀՀ Ճո պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի և Երևանի ՃՈ պետ Ա. Հակոբյանի կարգադրությամբ «գաի պլաշչադկան» լցվել էր օրինախախտների ավտոմեքենաներով, որոնք իրենց տրանսպորտային միջոցների վրա տեղադրել էին վերասարքավորված խլացուցիչներ, ժողովրդի լեզվով ասած՝ «ուժեղ ձայն արձակող գլուշիծելներ»։ Վերջին ժամանակներս քաղաքացիները բազմաթիվ անգամ ահազանգել են ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կեսգիշերից հետո որոշ «ուղեղները սպրիչով հանած» վայ-վարորդներ, հիմնականում, 20-30 տարեկան, իրենց ավտոների վրա դրած «գլուշիծելներով» մի իսկական պատուհաս են դարձել։ Երեկ, երբ հերթական «օյինբազների» ավտոմեքենաները տեղափոխվում էին Երևանի «գաի պլաշչադկա», որոշ «ոսկե» երիտասարդներ փորձում էին հեռախոսազանգերով «կարգավորեին» իրենց խնդիրը, որպեսզի մեքենաները չտեղափոխվեն «պլաշչադկա», սակայն «ոսկե» երիտասարդները «երազախաբ եղան», ու բոլորը ենթարկվելու են վարչական պատասխանատվության՝ իրենց կատարած «մեյմունության» համար։ Ճանապարհային ոստիկանությունը հերթական անգամ հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, ինչը, առաջին հերթին, բխում է հենց իրենց անվտանգությունից։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր