211652_close_icon
views-count5582 դիտում article-date 15:28 09-08-2017

Լևոն Արոնյանը հաղթեց Ուեսլի Սոյին և բարձրացավ 2-րդ հորիզոնական

ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում տեղի ունեցավ Սինգֆիլդի գավաթի 6-րդ տուրը: Այս տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Ուեսլի Սոյի նկատմամբ: Տուրի մյուս բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: 6-րդ տուրից հետո աղյուսակը շարունակում է գլխավորել Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը և Վիշվանաթան Անանդը վաստակել են 3.5-ական միավոր և կիսում են 2-4-րդ հորիզոնականները: Այսօր կայանալիք 7-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Հիկարու Նակամուրան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր