Վրաստան ուղևորվող զբոսաշրջիկների հսկայական հոսքը խցանում է ստեղծել սահմանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հարյուրավոր մեքենաներ են խցանվվել ռուս-վրացական սահմանին: Այս տեսանյութը նկարահանված է օգոստոսի 8-ին, այստեղ ցերեկը ժամը 12-ին ավելի քան 500 մեքենա էր հավաքվել:
Հերթի մեծ մասը ռուս զբոսաշրջիկներ են, որոնք ուղևորվում են Վրաստան հանգստանալու: Սակայն շատերն էլ կան, որ Հայաստան և Ադրբեջան են ուղևորվում:
Ըստ ռուսական պաշտոնական տեղեկատվության, խցանման պատճառը դեպի Վրաստան զբոսաշրջիկների աննախադեպ հոսքն է: Միայն մեկ օրվա ընթացքում սահմանը հատել է ավելի քան 14 հազար մարդ: Ընդ որում, Վերին Լարս անցակետի օրական թողունակությունը երեք անգամ պակաս է:
Իրավիճակը բարդացնում է նաև շոգ եղանակը, այս օրերին Հյուսիսային Օսիայում օդի ջերմաստիճանը հասնում է 40 աստիճանի:
[url=https://jam-news.net/?p=53235&lang=hy]JamNews[/url]