211652_close_icon

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

views-count3503 դիտում article-date 19:40 09-08-2017
Այսօր՝ օգոստոսի 9-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սիմայակիս Դիմոսթենիսին: Վիգեն Սարգսյանը շնորհավորել է գնդապետ Դիմոսթենիսին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Բարձր գնահատելով պաշտպանական ոլորտում հայ-հունական համագործակցության ներկայիս մակարդակը` ՀՀ պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ այն կշարունակի զարգանալ ինչպես առկա ծրագրերի, այնպես էլ նոր նախաձեռնությունների շրջանակներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր