211652_close_icon
views-count3823 դիտում article-date 22:37 17-08-2017

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Գեորգիև Կոմիտովին: Շնորհավորելով ռազմական կցորդին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Վիգեն Սարգսյանը նրան մաղթել է աշխատանքային հաջողություններ: Կողմերը բարձր են գնահատել պաշտպանության ոլորտում հայ-բուլղարական հարաբերությունների մակարդակը և վստահություն հայտնել, որ ռազմական կցորդի գրասենյակի բացումը կնպաստի պաշտպանական համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր