Չինաստանում խոշոր ավտովթարի հետևանքով 36 մարդ է մահացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չինաստանի կենտրոնական Շենսի նահանգում տեղի է ունեցել խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 36 մարդ, հայտնում է Xinhua գործակալությունը։
Ըստ տեղեկությունների՝ ավտոբուսը վթարվել է նշված նահանգի Պեկին-Կունմին մայրուղու թունելում։ Վիրավորների թիվը 13-ն է։
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 23։34-ին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ավտոբուսը, որը Չենդու քաղաքից ուղևորվում էր դեպի Լոյան, դեռևս անհայտ պայմաններում հարվածել է պատին։
Ողբերգական վթարի պատճառները պարզելու համար հետաքննություն է սկսվել։