Ռաքքայում 2 հայ ընտանիք է ազատվել «Իսլամական պետություն»-ից
Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել է Ռաքքայից դուրս բերել 2 հայ ընտանիքների, ովքեր չէին հասցրել լքել քաղաքը մինչև «իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհյաինները վերահսկողություն կսահմանեին քաղաքի նկատմամբ։ Այդ մասին հայտնում է «Ակոս» թերթը։
Թերթը, վկայակոչելով Սիրիայի քրդաբնակ շրջանում աշխատող անկախ լրագրող Մեսութ Մուհամմեդին, գրում է, որ ազատագրված հայուհիներից Սաուս Կարապետյանը պատմել է իրեն, ահաբեկիչներն իրենցպատրադրել էին չծածկել դեմքը՝ մահմեդական կանանցից տարբերվելու համար։ Մեկ այլ հայուհի՝ ում ազգանունը Գարաչյան է, պատմել է, թե ինչպես են իրենց ենթարկել ստորացումների, ինչպես նաև պարտռադրել, որպեսզի մեծ հարկեր :
ԻՊ-ի կողմից Ռաքքան գրավելուց հետո տեղի քրիստոնյաների մեծ մասն ապաստան է գտել Հասաքե քաղաքում: