Իրաքցի քրդերն անկախության հանրաքվեի ժամկետները չեն փոխի` հակառակ ԱՄՆ-ի հնչեցրած կոչերի
Իրաքցի քրդերը հանրաքվեի կգնան այս տարվա սեպտեմբերի 25-ին` հակառակ ԱՄՆ-ի հնչեցրած կոչերի: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույց էր ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ և պահանջել հետաձգել հանրաքվեն:
Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ անկախության հանրաքվեի օրը մնացել է անփոփոխ: