ԱՄՆ-ն հայտարարել է Աֆղանստանում ԻՊ-ի բարձրաստիճան անդամների սպանության մասին
Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Աֆղանստանի տարածքում իրականացված ավիահարվածի արդյունքում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 4 բարձրաստիճան անդամ: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` Կունար նահանգում իրականացված գործողության շրջանակում սպանվել է «ԻՊ-Հորասան» խմբավորման ղեկավար Աբդուլ Ռահմանը:
Աղֆանստանում ամերիկյան զորքերի հրամանատար գեներալ Ջոն Նիկոլսոնը հայտարարել է, որ այս տարի Աֆղանստանում հնարավոր կլինի վերջնական հաղթանակ տանել ԻՊ-ի նկատմամբ: