211652_close_icon
views-count2768 դիտում article-date 17:46 13-08-2017

Շվեդիայում տղամարդը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ

Անհայտ անձը առավոտյանը 05:50-ի սահմաններում կրակ է բացել Շվեդիայի հարավում՝ Մալմյո քաղաքում գտնվող արհմիությունների տանը: Այդ մասին գրում է lenta.ru-ն: Ականատեսների խոսքերով՝ զինված տղամարդը մտել է շենք և հինգ-վեց կրակոց արձակել: Նա այդ ընթացքում բղավել է, որ իր եղբոր վրեժն է լուծում: Դեպքի պահին շենքում եղել է 70-ից 100 մարդ: Երեք մարդ ստացել է վնասվածքներ, նրանցից երկուսի վիճակը ծանր է:

Նմանատիպ նյութեր