Իրանի խորհրդարանը մեղմել է թմրանյութերի մաքսանենգության մասին օրենքը
Իրանի խորհրդարանը փոփոխություններ է մտցրել թմրանյութերի մաքսանենգության մասին օրենքում, որոնց շնորհիվ մահապատիժները կկրճատվեն զգալիորեն։ Այդ մասին հայտնում է France Press-ը։
Դրանք դեռ պետք է հավանության արժանանան երկրի սահմանադրության պահապանների խորհրդի կողմից։ Նոր օրենքը կգործի հետադարձ կարգով։
Ներկա պահին թմրանյութերի անօրինական պահման համար մահապատժի է սպասում 5300 դատապարտյալ։
Այսպիսով, կոկաինի, հերոինի և ամֆետամինի համար մահապատիժ կսահմանվի, եթե դրանց քաշը գերազանցի 2 կգ-ը։ Նույն ձևով օրենքը կգործի, եթե օփիումի և մարիխուանայի քաշը գերազանցի 5 կգ-ը։