Սաակաշվիլին խոստացել է ազատել Ուկրաինան օլիգարխներից
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է «մաքրել Ուկրաինան օլիգարխներից»։ Գրառումը նա արել է իր ֆեյսբուքյան էջում։
Վերջինս մեկնաբանել է Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մգերաշվիլիի հետ ռուս «պրանկերների» մասին զրույցը, որի ժամանակ նա իբրև թե խուսափել է Վրաստան Սաակաշվիլիի վերադառնալու թեմայից։
Սակաշվիլին ասել է, թե նախարարը խոստովանել է, որ իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները կեղծ են և քաղաքական բնույթ են կրում։
«Ես մեծ պլաններ ունեմ՝ կապված Ուկրաինայի հետ, կապված մոլդովացի ու ուկրաինացի օլիգարխների հետ»,-գրել է Սաակաշվիլին։
Հիշեցնենք, որ վերջինս զրկվել է և ուկրաինական, և վրացական անձնագրերից։