Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է արձանագրվել. ինչը վկայում են առևտրի տվյալները։
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.17 տոկոսով և 1 բարելի դիմաց հասել 52.01 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.08 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 48.78 ԱՄն դոլար։