40941 դիտում
17:56 14-08-2017
Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Երևանում. քաղաքապետարանը ինչ-որ մեկի այնպիսի տարածք է վաճառել, որտեղ սկսվող շինարարությունը լուրջ և իրական վտանգ է ներկայացնում բնակիչների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈԻԹ
Այսօր՝ օգոստոսի 14-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքում: Չեխովի փողոցի 34 շենքի բնակիչները հավաքվել էին շենքի հարևանությամբ և իրենց բողոքի ձայնն էին ուղղում Երևանի քաղաքապետարանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչների դժգոհությունը կայանում էր նրանում, որ շենքի շքամուտքերից մեկի դիմաց, որտեղ հազիվ մի քանի մեքենա է կանգնում կամ երեխաներն են խաղում, փակցվել են պաստառներ առ այն, որ այդտեղ պետք է ինչ-որ շինարարություն կատարվի:
Զայրացած բնակիչները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում արդարացիորեն և հիմնավորված ասում էին, որ այդտեղ չի կարող ոչ մի շինարարություն ընթանալ, առավել ևս ինչ-որ շենք- շինություն կառուցվի:
Ըստ բնակիչների՝ քաղաքապետարանը այդ հողը վաճառել է ինչ-որ մեկին, ում տվյալները անհայտ են, իսկ վրջինս էլ փորձում է այն օգտագործել, ու այդ նպատակով գիշերը խողովակներ են տեղադրել, վրան փակցրել «Ավելի բարեկարգ Երևան» պաստառներ:
Բնակչները ասում էին նաև, որ շենքը 77 տարեկան է, ամեն րոպե հնարավոր է հրդեհ կամ մի այլ արտակարգ դեպք տեղի ունենա, սակայն հրշեջ կամ շտապօգնության մեքենաները չեն կարողանա մոտենալ, քանի որ այդ նոր կառուցվող շինությունը կխանգարի:
Վերջում բնակիչները դիմեցին Երևանի քաղաքապետարանին՝ կոչ անելով դադարեցնել այդ շինարարությունը, այլապես խոստացան դիմել ծայրահեղ միջոցների:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16864 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ