211652_close_icon
views-count21492 դիտում article-date 00:04 15-08-2017

Բերգկամպի գոլը ճանաչվել է ԱՊԼ-ի պատմության մեջ լավագույնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Դենիս Բերգկամպի գոլը «Նյուքասլին» ճանաչվել է ԱՊԼ-ի 25 տարվա պատմության ընթացքում լավագույնը: 2002 թվականի մարտին հոլանդացի հարձակվող գրավեց «Նյուքասլի» դարպասը» և «Արսենալը» հաղթանակ տարավ՝ 2:0: BBC-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում այդ գոլը ստացել է ձայների 31%-ը՝ գերազանցելով Տոնի Յեբոայի («Լիդս, «Ուիմբլդոնի» դարպասը) և Ուեյն Ռունիի («Մանչեսթեր Յունայթեդ», «Մանչեսթեր Սիթիի» դարպասը) գնդակներին: Լավագույն հնգյակում տեղ են գտել նաև Ջեք Ուիլշերի («Արսենալ», «Նորվիչի» դարպասը) և Թիերի Անրիի («Արսենալ», «Տոտենհեմի» դարպասը) գոլերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր