Նավթի համաշխարհային գները բարձրացել են
Միջազգային առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճ է արձանագրվել. այդ են վկայում առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։
Այսօր առավոտյան Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.04 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 47.61 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.12 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 50.79 ԱՄՆ դոլար։