211652_close_icon
views-count11631 դիտում article-date 10:54 15-08-2017

Իրանը սպառնացել է, որ կխզի միջուկային գործարքը

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրը կարող է դուրս գալ միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքից մի քանի ժամում, եթե ԱՄՆ-ն շարունակի ընդլայնել պատժամիջոցների ցուցակը, հայտնում է France Press-ը։ «Պատժամիջոցային ու զսպման անարդյունավետ փորձը նախորդ ադմինիստրացիային ստիպեցին նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Եթե նրանք ցանկանում են վերադառնալ այդ պրակտիկային, մենք ժամերի ընթացքում կարող ենք նախկին իրավիճակին վերադառնալ»,-մեջբերում է Ռոուհանիի խոսքը գործակալությունը։ Հիշեցնենք, որ գործողությունների պլանի համապարփակ համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի հուլիսի 14-ին և ուժի մեջ մտել 2016 թվականի հունվարի 16-ից։

Նմանատիպ նյութեր