4925 դիտում
19:01 16-08-2017
ՀՀ քննչական կոմիտեն արձագանքել է Hetq.am կայքում հրապարակված հոդվածի վերաբերյալ
ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում ուսումնասիրվել են Hetq.am կայքում հրապարակված «Գնդապետի պնդմամբ՝ ՔԿ քննիչները շանտաժի են ենթարկել և անհիմն մեղադրանք առաջադրել» վերտառությամբ հոդվածում մատնանշված հանգամանքները։
Հրապարակման մեջ վկայակոչելով որպես գնդապետ ներկայացած քաղաքացուն՝ Արմեն Գալստյանին, վիճարկվում է ՀՀ ՔԿ առանձին աշխատակիցների գործողությունների իրավաչափությունը՝ մեղադրելով ծանր հանցագործություն կատարելու մեջ։ Մամուլի հրապարակման հիման վրա ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում կատարված նախնական ուսումնասիրության ժամանակ Ա.Գալստյանը գրավոր հաստատել է, որ նշված հոդվածի հիմքում դրված տեղեկություններն ինքն է տրամադրել լրատվամիջոցին և պնդել դրանք։
Նկատի ունենալով, որ նշված վերտառությամբ հոդվածում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ դրա հիման վրա ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում իրականացված նախնական ուսումնասիրության նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
[b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
Նմանատիպ նյութեր
5211 դիտում
18:38 28-01-2017
Ի պատասխան tert.am կայքում հունվարի 27-ին հրապարակված հոդվածի․ ԼՂՀ ՊՆ
3153 դիտում
13:51 16-08-2018
Հարկադիր կատարման ծառայությունը հերքում է էլեկտրոնային կայքում հրապարակված հոդվածի մեջ տեղ գտած տեղեկությունները
Այս բաժնից
787 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
625 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
736 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված