Ադրբեջանում 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանում այսօր՝ օգոստոսի 17-ին, գրանցվել է երկրաշարժ։ Այդ մասին հայտնում է trend.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյմսոլոգիական ծառայությանը։
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 03։15-ին՝ 3.6 մագնիտուդ ուժգնությամբ, էպիկենտրոնը գտնվել է Սամուխի շրջանում, իսկ հիպոկենտրոնը՝ 12 կմ խորության վրա։
Այլ տեղեկություններ չեն հաղորդվում։