2191 դիտում
14:00 17-08-2017
Պաշտպանի առաջարկով վերականգնվել է հաշմանդամություն ունեցող աշխատողի իրավունքը
Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ աշխատանքային պայմաններին առնչվող խնդրով:
Պաշտպանին հասցեագրված դիմումի համաձայն՝ դիմումատուն երկար տարիներ աշխատել է Երևանի գրադարաններից մեկում, սակայն տնօրենը, անհիմն պատճառաբանությամբ, նրան տեղափոխել է այլ մասնաճյուղ, տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Ըստ քաղաքացու՝ անտեսվել են իր հաշմանդամության կարգը և, դրանով պայմանավորված, այլ մասնաշենք հասնելու դժվարությունները, իսկ նախկին մասնաշենք տեղափոխվելու խնդրանքը մերժվել է:
Արձանագրելով քաղաքացու աշխատանքային իրավունքի իրականացման սահմանափակում՝ Պաշտպանի աշխատակազմը գործը քննարկման է փոխանցել Երևանի քաղաքապետարան:
Քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքում՝ գրադարանավարուհին աշխատանքի է անցել նախկին աշխատավայրում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
949 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»