Գերմանիան չի կարող ողջ ԵՄ-ին թելադրել իր կանոնները. թուրք նախարար
Թուրքիայի՝ Եվրամիության անդամակցության հարցերով նախարար Օմեր Չելիքը դժգոհություն է հայտնել ԵՄ մաքսային միությանը Թուրքիային ընդգրկելու մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունից հետո։ Այդ մասին հայտնել է NTV հեռուստաալիքը։
Ավելի վաղ Մերկելը հայտարարել էր, որ հնարավոր չի համարում ԵՄ-ի ու Թուրքիայի միջև այդ հարցի շուրջ բանակցությունները շարունակելը։
«Միայն մեկ կողմը չի կարող հրամաններ տալ ողջ ԵՄ-ին»,-նշել է Չելիքը։
Նրա խորին համոզմամբ՝ կանցլերի հայտարարությունը թուլացնելու է Եվրամիությունը։