21167 դիտում
21:34 15-02-2019
Երևանում բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. վերջինի վարորդը եղել է ամենաբարձր խմածության աստիճանի. նա փորձում էր վթարի վայրում իր կամքը թելադրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչ Գարիկ Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 10-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Ժամը 20:00-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում Մանթաշյան փողոցում բախվել են Mercedes մակնիշի 93 AP 993 համարանիշի և Volkswagen մակնիշի 34 PM 824 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել:
Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրաման ընկերության ներկայացուցիչները:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Volkswagen-ի վարորդը եղել ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճանն է ունեցել) վիճակում:
Դեպքի վայրում հավաքվածներն էլ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին ասում էին, որ վթարի մեղավորը եղելէ Volkswagen-ի վարորդը, ով ոչ միայն խմած է եղել, այլ նաև որոշ ժամանակ փորձել է խոչընդոտել ճանապարհային ոստիկանների աշխատանքը, ասելով, որ ինքը «քաղաքի լավ տղերքից է ու հեսա զանգով իր հարցերը կլուծվեն և խմածությունը չեղյալ կհայտարարվի», սակայն ճանապարհային ոստիկանները ընթացք չեն տվել նրա հորդորներին, կատարել են իրենց օրինական գործողությունները:
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+