8914 դիտում
15:51 18-08-2017
ՀՀ-ում գինու արտադրության ծավալներն աճել են 30 տոկոսով, կոնյակինը՝ 61 տոկոսով. Ավագ Հարությունյան
ՀՀ-ում գինու արտադրության ծավալները 30 տոկոսով աճել են, կոնյակինը՝ 61 տոկոսով, իսկ օղու դեպքում արտադրության ծավալների նվազում է գրանցվել 31 տոկոսով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրել է Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:
«Սրանք պաշտոնական տվյալներն էին, սակայն ասեմ, որ կոնյակի դեպքում արտադրության ծավալների 61 տոկոսով աճն այնքան էլ ճիշտ չէ՝ մեթոդաբանության սխալ կա, քանի որ ներմուծվող ու արտահանվող սպիրտը նույնպես հաշվել են: Իրականում, կոնյակի արտադրության ծավալները կարող էին աճել 15-20 տոկոսով: Եթե համեմատենք 2011 թվականի հետ, ապա ունենք մոտավորապես 1 տոկոս գինու աճ, 7 տոկոս կոնյակի, և 10 տոկոսի չափով օղու ծավալների նվազում»,- ներկայացրեց պարոն Հարությունյանը:
Նա հիշեցրեց, որ հայկական խմիչքների հիմնական շուկան ռուսական է: Իսկ ՌԴ-ի նկատմամբ սահմանված խիստ պատժամիջոցները կարող են ազդել նաև ՀՀ-ի վրա:
«Նախ՝ ասեմ, որ անկախ նրանից՝ պատժամիջոցներ կլինեին, թե ոչ, ՌԴ-ն որոշել էր 2025 թվականին անցնել իր արտադրած օղու ու կոնյակի վաճառքին: Հիմա պատժամիջոցները ստիպում են, որ ինքն այս ծրագիրն ավելի արագ իրականացնի»,-նշեց նա:
Միաժամանակ, Գինու ազգային կենտրոնի նախագահի գնահատմամբ՝ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հետևանքով ՀՀ-ն ստիպված կլինի նոր շուկաներ որոնել, ինչպես նաև կբարձրացնի արտադրության որակը, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ հայկական գինեգործության վրա:
Նմանատիպ նյութեր
3507 դիտում
23:44 12-09-2015
Այս տարի ոչ ալկոհոլային ըմպելիքի արտադրության ծավալներն աճել են. ՀՀ ԱՎԾ
3555 դիտում
23:21 17-10-2015
Հայաստանում պղնձի արտադրության ծավալներն աճել են 49.9%-ով
1664 դիտում
16:19 04-06-2019
Հայաստանում վարկավորման ծավալներն աճել են 24 տոկոսով. ԿԲ նախագահ
Այս բաժնից
946 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1438 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1105 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am