1667 դիտում
16:19 04-06-2019
Հայաստանում վարկավորման ծավալներն աճել են 24 տոկոսով. ԿԲ նախագահ
Հայաստանում ավելացել են վարկավորման ծավալները: Դա նաև տնտեսական ներուժի զարգացման կարևոր բաղադրիչ է: «[url=https://armenpress.am/arm/news/977206.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ բանկի գործունեության մասին հաղորդման մասին իր ամփոփիչ ելույթում:
«Ֆինանսական կայունության պայմաններում տնտեսության ակտիվությանը զուգահեռ ավելացել է ֆինանսական միջնորդությունը: Վերջին 11 տարիներին 4 անգամ աճել է ֆինանսական միջնորդությունը, ավելացել են վարկավորման ծավալները, որը տնտեսական ներուժի զարգացման կարևոր բաղադրիչ է, եթե, իհարկե, դրանք ուղղվում են արտադրական ճյուղերին: Վերջին 10 տարիների ընթացքում վարկերի միջին աճը կազմել է 24 տոկոս, իսկ ավանդներինը՝ 20 տոկոս»,- ասաց Ջավադյանն ու հավելեց, որ ներդրվել են ֆինանսական համակարգի զարգացման նպատակային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ հաշտարարի ինստիտուտը, ավանդների ապահովագրման ինստիտուտը:
Ներկայում ԿԲ-ի կողմից կառավարության հետ համատեղ աշխատանքներ են տարվում աճի ներուժ ունեցող պետական մասնակցությամբ ընկերությունների մասնավորեցման ուղղությամբ՝ ֆոնդային բորսայում հրապարակային առաջարկի միջոցով: Աշխատանքներ են տարվում նաև խոշոր մասնավոր ընկերություններին կապիտալի շուկա ներգրավելու ուղղությամբ: Արդեն բանակցությունները սկսվել են կառավարության ներկայացուցիչների հետ:
Ջավադյանը տեղեկացրեց նաև, որ արդեն քննարկում է խոշոր համայնքների՝ մասնավորապես Երևանի կողմից մունիցիպալ պարտատոմսերի շուկայի միջոցով ֆինանսավորման իրականացման հնարավորությունը: Պարտատոմսերի միջոցով երկարատև ֆինանսավորումը կարող է ուղղվել նաև քաղաքային ենթակառուցվածքների զարգացման նախագծերի ֆինանսավորմանը:
Նմանատիպ նյութեր
8914 դիտում
15:51 18-08-2017
ՀՀ-ում գինու արտադրության ծավալներն աճել են 30 տոկոսով, կոնյակինը՝ 61 տոկոսով. Ավագ Հարությունյան
3558 դիտում
23:21 17-10-2015
Հայաստանում պղնձի արտադրության ծավալներն աճել են 49.9%-ով
Այս բաժնից
1021 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1501 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1165 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am