211652_close_icon
views-count8030 դիտում article-date 23:01 18-08-2017

Լոնդոնի Բիգ Բենը լռելու է 4 տարի. զանգերը հնչել են ժամը մեկ՝ 157 տարի շարունակ

Այս շաբաթվա սկզբին Լոնդոնի Բիգ Բեն աշտարակի հայտնի ժամացույցը ղողանջել է վերջին անգամ մինչև 2021թ-ը վերանորոգման կանգնելուց առաջ, հաղորդում է Բի-Բի-Սին: Դրանից առաջ Բիգ Բենի զանգերը հնչում էին ժամը մեկ 157 տարի շարունակ: Այդ ընթացքում ժամացույցն ընդամենը երեք անգամ է կանգնել վերանորոգման 1983, 1985 և 2007 թվականներին: Հսկիչ Սթիվ Ջագսի խոսքով՝ ժամացույցի կանգնելը կարևոր փուլ է աշտարակի վերանորոգման նախագծում: Ավարտելուց հետո աշտարակում այնպիսի հարմարություններ կհայտնվեն, ինչպիսիք են վերելակը, խոհանոցն ու զուգարանը: Բացի այդ, շենքն ավելի էներգաարդյունավետ կդառնա: Հայտնի ժամացույցն ապամոնտաժվելու է մաս-մաս և ուղարկվելու է վերանորոգման: Նույնպես կվերանորոգվի աշտարակի գագաթի լուսարձակը, որը միանում է, երբ բացվում է խորհրդարանի նիստը: Բի-Բի-Սի-4 ռադիոկայանը, որն ավանդաբար փոխանցում է Բիգ Բենի ժամացույցի ղողանջն ուղիղ եթերում, որոշել է վերանորոգման ժամանակ փոխանցել եթերում դրա ձայնագրությունը: Հատուկ առիթներով՝ Նոր տարուն, հիշատակման կիրակիներին Բիգ Բենն այնուամենայնիվ աշխատելու է: [url=https://jam-news.net/?p=54526&lang=hy]JamNews[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր