20057 դիտում
21:25 18-08-2017
Տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Անդրանիկյանի 90-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսի բացումը. կցուցադրվեն 9 ֆիլմեր նկարչի մասին
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` այսօր՝ օգոստոսի 18-ին, Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Ստեփան Անդրանիկյանի անհատական ցուցահանդեսի բացումը` նվիրված նկարչի 90-ամյակին: Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. օգոստոսի 28-ը:
Ցուցադրությունն արտացոլում է Ստեփան Անդրանիկյանի ստեղծագործությունների բազմակողմ բնույթը: Այստեղ ներկայացված են նկարչի ստեղծագործական գործունեությունը բնութագրող գեղարվեստական աշխատանքներ` գեղանկար, գրաֆիկա, կինոէսքիզներ: Հանրությանը ներկայացվում են նաև Ստեփան Անդրանիկյանի 50-80 անձնական լուսանկարներ: Զուգահեռաբար կցուցադրվեն 9 ֆիլմեր նկարչի մասին:
Հասարակությունը մեկ անգամ ևս կբացահայտի արվեստագետի կյանքի և գործունեության դեռևս անհայտ փաստեր, կտեսնի նրա բազմաժանր ստեղծագործությունները:
Նմանատիպ նյութեր
2496 դիտում
17:30 17-09-2015
Բակո Սահակյանը ներկա է գտնվել ժողովրդական նկարիչ Լավրենտ Ղալայանի անհատական ցուցահանդեսի բացմանը
1271 դիտում
17:07 10-12-2022
ԿԳՄՍ նախարարը ներկա է եղել ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի անհատական ցուցահանդեսի բացմանը
Այս բաժնից
436 դիտում
15:33 18-10-2024
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են
391 դիտում
14:53 18-10-2024
Հաստատվել է ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը