211652_close_icon
views-count1373 դիտում article-date 17:07 10-12-2022

ԿԳՄՍ նախարարը ներկա է եղել ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի անհատական ցուցահանդեսի բացմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը դեկտեմբերի 10-ին Հայաստանի «Թեքեյան» մշակութային միությունում ներկա է եղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի՝ «Իմ ժամանակի մեծերը» խորագրով դիմանկարների ցուցադրության բացմանը:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, Վահրամ Դումանյանը շնորհավորել է Անատոլի Ավետյանին ցուցահանդեսի բացման կապակցությամբ, նրա հետ շրջել է ցուցադրության սրահում, զրուցել և հանգամանալից ծանոթացել վարպետի աշխատանքներին ու գործունեությանը:

Ցուցադրվել է շուրջ 30 աշխատանք, որոնք հեղինակի 2022 թվականի ստեղծագործություններն են։ Ներկայացվել են Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Շառլ Ազնավուրի, Վիլյամ Սարոյանի, Հարություն Կալենցի, Առնո Բաբաջանյանի, Վիկտոր Համբարձումյանի, Սերգեյ Փարաջանովի, Տիգրան Պետրոսյանի, Պարույր Սևակի, Վազգեն Առաջինի, Սերգեյ Դովլաթովի, Հրանտ Մաթևոսյանի, Հովհաննես Բաղրամյանի, Լուսինե Զաքարյանի և այլոց դիմանկարները։

Ցուցահանդեսին ներկա են եղել արվեստագետներ, մտավորականներ, արվեստասեր հանրություն: 

Նմանատիպ նյութեր