ԿԽՄԿ-ն և այլ խոշոր կազմակերպություններ հրաժարվել են վարձակալել Դոնալդ Թրամփին պատկանող ակումբը
Մի շարք խոշորագույն բարեգործական կազմակերպություններ, որոնց թվում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, «Փրկության բանակ»-ը, American Cancer Society-ն, հրաժարվել են միջոցառումներ անցկացնել Ֆլորիդա նահանգում գտնվող «Մար-ա-Լագո» գոլֆ-ակումբում, որը պատկանում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, հաղորդում է Ria Novosti-ն։
Նշվում է, որ քայլը բողոքի նշան է՝ պայմանավորված Շառլոթսվիլլի իրադարձություններին Թրամփի կողմից տրված գնահատականներով։
Washington Post թերթը գրում է, որ առնվազն 8 խոշոր հաճախորդ կազմակերպություններ արդեն իսկ հայտնել են, որ հրաժարվում են հայտնի նշված ակումբի վարձակալությունից և միջոցառումներ անցկացնելուց։
Թերթը նշում է, որ եթե սա շարունակական բնույթ կրի, ապա ակումբը, որը վարձակալության հաշվին հսկայական եկամուտներ է ունենում, միջինը կարող է կորցնել 100-275 հազար ԱՄՆ դոլար։