The Celebrity Apprentice. Ամալ Քլունին կփոխարինի Դոնալդ Թրամփին
Շուտով դերասան Ջորջ Քլունիի կինը՝ իրավապաշտպան Ամալ Քլունին, ուժերը կփորձի որպես հաղորդավարուհի: Խոսքը The Celebrity Apprentice հայտնի հեռուստաշոուի մասին է, որը մինչ այդ վարում էր Դոնալդ Թրամփը:
Հեռուստաքննադատները չեն կասկածում, որ Ամալը հաջողությամբ կիրականացնի իրեն վստահված պարտականությունը՝ այնպես, ինչպես դա անում է որպես փաստաբան: