211652_close_icon
views-count8273 դիտում article-date 11:14 21-08-2017

Իրանը կշարունակի իր հրթիռային ծրագիրը. նախարար

Իրանի պաշտպանության նորանշանակ նախարար Ամիր Խաթամին հայտարարել է, որ Թեհրանը հավատարիմ կմնա իր հրթիռային ծրագրին ու կշարունակի զարգացնել այն, հայտնում է IRNA գործակալությունը։ Նախարարը հայտարարությունն արել է նախարարների կաբինետի առաջին նիստի ժամանակ։ «Մենք հստակորեն ենք շարունակելու հրթիռային արդյունաբերությունը և ոչ մի օր այն չենք դադարեցնելու»,-ասել է նախարարը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք Թեհրանը կարող է զիջել միջազգային ճնշումներին։ Ա վաղ Իրանի կառավարությունը հավանություն էր տվել իր պատասխան ամերիկյան պատժամիջոցների՝ սեփական հրթիռային ծրագրի մշակման համար 500 մլն դոլարի ներդրում կատարելու մասին օրինագծին։

Նմանատիպ նյութեր