Թրամփը կորցնում է իր աջակիցների թիվը առավելագույն ձայներ տված նահանգներում. հարցում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին աջակցողների թիվը նվազում է այն նահանգներում, որտեղ նա ամենաշատ ձայներն էր հավաքել ընտրություններում։
Ինչպես հայտնում է Tass-ը, այդ են վկայում սոցհարցումների արդյունքները, որոնք անցկացրել է Marist հետազոտական ծառայությունը՝ NBC հեռուստաալիքի հետ համատեղ։
Արդյունքների համաձայն՝ Թրամփի աջակցության մակարդակն իջել է 40 տոկոսով։ Այսպես, Միչիգան նահանգում նրա աշխատանքից գոհ է հարցվածների 36 տոկոսոը, դժգոհ՝ 55 տոկոսը, Փենսիլվանիայում գոհ է 34, դժգոհ՝ 56 տոկոսը։