4170 դիտում
15:57 21-08-2017
Մեկնարկել են Ուսանողական համաշխարհային մարզական 29-րդ խաղերը, որոնց մասնակցելու է ՀՀ 16 ուսանող մարզիկ
Օգոստոսի 19-30-ը Թայվանի մայրաքաղաք Թայբեյում ընթանում են Ուսանողական համաշխարհային մարզական 29-րդ խաղերը: Մասնակից երկրների ու մարզիկների քանակով և մրցաշարի մակարդակով Ունիվերսիադան օլիմպիական խաղերից հետո ամենախոշոր մարզական միջոցառումն է:
Այս տարի համաշխարհային ամառային Ունիվերսիադային մասնակցում է 131 երկրի 7639 մարզիկ, ովքեր 21 մարզաձևերում կվիճարկեն 275 մեդալ: ՀՀ ուսանող 16 մարզիկները հանդես կգան 7 մարզաձևերում` ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ջրացատկ, սուսերամարտ, թաեքվոնդո և ուշու:
Օգոստոսի 19-ին՝ խաղերի հանդիսավոր բացման օրը, մեդալների համար մղվող պայքարին առաջինը մասնակցել է մարմնամարզիկների հավաքականը:
Ի դեպ, սպորտային մարմնամարզության ՀՀ ազգային հավաքականի կազմում են 2012թ և 2016թ. օլիմպիական խաղերի մասնակից, հենացատկի 2016թ. Եվրոպայի փոխչեմպիոն, միջազգային բազմաթիվ մրցաշարերի մրցանակակիր Արթուր Դավթյանը և 2015թ. ամառային համաշխարհային ուսանողական մարզական 28-րդ խաղերի չեմպիոն Արթուր Թովմասյանը:
Ընդհանուր առմամբ` Թայբեյ է մեկնել ՀՀ 29 ներկայացուցիչ, այդ թվում` 3 ղեկավար, 3 մրցավար, 7 մարզիչ, 16 մարզիկ:
Նմանատիպ նյութեր
1990 դիտում
19:33 30-03-2016
Մեկնարկել են 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերը
1584 դիտում
18:10 22-11-2014
Ավարտվեցին Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերը. ֆոտոշարք
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
784 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»