Աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը վրեժխնդիր եղավ վրաց ըմբիշից ու դուրս եկավ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փարիզում ընթանում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
98 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը քիչ առաջ 1/4 եզրափակչում համառ պայքարում 6:2 հաշվով հաղթեց վրացի Ռևազի Նադարեիշվիլիին և դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալը։
Ի դեպ, սա այն նույն վրացի ըմբիշն է, որին Թբիլիսիի մրցաշարում՝ Արթուր Ալեքսանյանի հետ գոտեմարտում մրցավարները հաղթանակ էին նվիրել: Կարելի է ասել, որ հայ մարզիկը վրեժխնդիր եղավ:
Հիշեցնենք, որ հայ դյուցազնը 1/16 եզրափակչում 3։1 հաշվով պարտության մատնեց իրանցի Սեյեդմոստաֆա Սալեհիզադենին, իսկ 18 եզրափակիչում 10:1 հաշվով ջախջախեց ամերիկացի Թրեյսի Հենկոկին:
Մեր մյուս ըմբիիշը, 75 կգ քաշային Կարապետ Չալյանը, քառորդ եզրափակչում 1:2 հաշվով ցավալի պարտություն կրեց սերբ Վիկտոր Նեմեսից ու դուրս մնաց հետագա պայքարից: