66871 դիտում
15:15 22-08-2017
Արտակարգ դեպք մարզերից մեկում. 17-ամյա աղջիկը, ով ծնողներից թաքուն գումար է տվել հասակակից ընկերոջը, փորձել է ինքնասպան լինել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում։
Ժամը 10։00-ի սահմաններում 42-ամյա Վաչագան Ա.-ն իր բնակության վայրի Ոստիկանությանը հայտնել է, որ ժամը 10-ի սահմաններում աղջիկը՝ 17-ամյա Մերի Ա.-ն, իրենց շենքի 5-րդ հարկից, որտեղ բնակվում են, փորձել է ինքնասպանության նպատակով ցած նետվել։
Բարեբախտաբար, հարազատները կարողացել են փրկել աղջկա կյանքը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը եղել է այն, որ Մերի Ա.-ի ընկերը՝ նույն քաղաքի բնակիչ, հասակակից Արման Շ.-ն, պարբերաբար նրանից 400 հազար դրամի չափի գումար է վերցրել, իսկ այդ գումարը Արմանին տվել է Մերին, Մերին էլ այդ գումարը գաղտագողի վերցրել է հոր աշխատանքի վայրից, որտեղ հայրը աշխատում է որպես վաճառող։
Աղջիկը, երբ տղայից պահանջել է ետ վերադարձնել գումարը, տղան հրաժարվել է, ինչն էլ պատճառ է դարձել, որ աղջիկը, ով սովորում է Երևանում գործող պետական համալսարաններից մեկում, փորձել է ինքնասպան լինել։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: