211652_close_icon
views-count207675 դիտում article-date 13:51 28-07-2019

Արտակարգ դեպք մարզերից մեկում. 12-րդ դասարանի աշակերտը հոր նկատողությունից հետո փորձել է ինքնասպան լինել. նրան ծառից կախված հայտնաբերել է կրտսեր եղբայրը, ում աղմուկին արձագանքել և օգնության է հասել ոստիկանը

Երեկ՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել մարզերից մեկում։ Ժամը 14։30-ի սահմաններում այդ մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 17-ամյա Սուրեն Շ-ն իրենց գյուղի դաշտում պարանի միջոցով ծառից կախվել է և ցանկացել ինքնասպանություն գործել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղային այդ վիճակում նկատել է նրա փոքր եղբայրը, ով աղմուկ է բարձրացրել, և այդ պահին այդ վայրով անցնող համագյուղացի՝ 29-ամյա Էդգար Բ-ն կարողացել է ճիշտ կողմնորոշվել. վազելով մոտեցել է դեպքի վայր, կտրել պարանն ու ահազանգել Արտաշատի բժշկական կենտրոն։ Բժիշկների օպերատիվ ժամանման արդյունքում երեխան տեղափոխվել է նշված բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է կոմա՝ 4-5 բալ կախվածություն։ Այս պահին երեխան գտնվում է բժիշկների հսկողության տակ, և նրանք պայքարում են երեխայի կյանքի համար։ Դեպքի վայր են ժամանել տարածքի մարզային վարչության պետը, տարածքի բաժնի պետը և քննչական վարչության խումբը։ Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում է իրենց գյուղի 12-րդ դասարանում և այդ քայլին դիմել է, քանի որ հայրը 1 օր առաջ նրան նկատողություն է արել ավտոմեքենա վարելու համար, ինչից հետո էլ երեխան փորձել է նման ձևով վերջ տալ իր կյանքին, իսկ նրան փրկած Էդգար Բ-ն աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արտաշատի բաժանմունքում, կոչումով ոստիկանության ավագ է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր