14501 դիտում
17:50 22-08-2017
Ունենք բազմաթիվ փողոցներ, որոնք անվանակոչված են ի վնաս հայ ժողովրդի գործած մարդկանց անուններով. Դավիթ Խաժակյան
«Մենք ունենք բազմաթիվ փողոցներ, որոնք անվանակոչված են այն մարդկանց անունով, որոնց գործունեությունն ի վնաս հայ ժողովրդի է եղել»,- Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր ասուլիսին անդրադարձավ որոշ փողոցների անվանակոչության վերաբերյալ իրենց առաջարկությանը:
Դավիթ Խաժակյանը տեղեկացրեց նաև, որ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովից առաջարկ է եղել անվանափոխել նաև Ֆրունզեի փողոցը: Եվ հաշվի առնելով հնչեցրած հիմնավորումները, նպատակահարմարության դեպքում առաջիկայում կներառեն այդ առաջարկը:
«Մենք չենք խոսում քաղաքական կամ պատմական գործչի սխալների մասին: Մենք խոսում ենք ի նպաստ, կամ ի վնաս գործող գործիչների մասին: Ոչ ոք չի կարող մեղադրել Ուինսթոն Չեչիլին, որ նա գործել է ի վնաս Անգլիայի պետականության և հօգուտ այլ կայսրության շահերի: Իսկ այն գործիչները, որոնց մասին մենք խոսում ենք՝ և՛ Կասյանը, և՛ Միկոյանը, որոնց թեթև ձեռքով ոչնչացվեց պետականությունը, իրենց քայլերով ոչ միայն չեն նպաստել հայ ժողովրդի շահերին, այլև վնասել են պետականության կայացմանը և գործել ի շահ այլ կայսրության: Ընդ որում այստեղ կարևոր էլ չի, թե որ կայսրության մասին է խոսքը»,- ընդգծեց Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը:
Նմանատիպ նյութեր
3597 դիտում
23:20 03-06-2021
Նախկինում բոլոր գործած սխալները ուղղելի են, իսկ այս իշխանության գործած սխալները՝ անդառնալի. Արթուր Վանեցյան
Այս բաժնից
1090 դիտում
21:35 19-11-2024
Այսօր Ռոզա Ծառուկյանի տարեդարձն է
604 դիտում
21:02 19-11-2024
Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Իգնատիոս Աֆրամ Բ. Ասորի ուղղափառ պատրիարքի հետ