Իրանը Twitter-ն արգելափակումից հանելու շուրջ բանակցություններ է վարում
Իրանի կապի և զանգվածային հաղորդակցության նոր նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջախրոմին հայտնել է, որ երկրի իշխանությունները բանակցություններ են վարում Twitter-ն Իրանում արգելափակումից հանելու վերաբերյալ: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Twitter-ը հայտնել է, որ պատրաստ է բանակցություններ վարել խնդիրը լուծելու համար: Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ այս բանակցությունների և համագործակցության հիմքեր կան: Twitter-ն անբարոյական միջավայր չէ, որը պետք է արգելափակվի», - ասել է նախարարը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` Twitter-ն արգելափակումից հանելու վերջնական որոշումը կընդունվի Կիբեռտարածքի հարցերով գերագույն խորհրդի հետ մեկտեղ։
Նշենք, որ Իրանում արգելափակված են Facebook, Twitter և YouTube սոցցանցերը: