Թայլանդում փայտե տունը փլուզվել է և հայտնվել ծովում. 1 մարդ զոհվել է
Թաիլանդի արևելյան ափին գտնվող Չոնբուրի նահանգի Սաթթահիփ բնակավայրում փայտե բնակելի տունը փլուզվել է և հայտնվել ծովում:1 մարդ մահացել է, 3-ը վիրավորվել են: Այդ մասին գրում է РИА Новости-ին:
Ինչպես հայտնում է աղբյուրը` միջադեպը տեղի է ունեցել Պաթթայի առողջարանային քաղաքից 25 կմ հեռավորության վրա: Սաթթահիփ բնակավայրից մեկի հարևանությամբ գտնվող տունը փլուզվել է, երբ 4 բնակիչները դեռ քնած են եղել: